երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր. իմքայլական պատգամավոր

Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր. իմքայլական պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Նազելի Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ նշել է, որ Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր:

«Շիրակի մարզպետի այսօրվա որոշումը ոչ օբյեկտիվ էր։ Արդարության սկզբունքը ստորադասվեց անձնական շահին։ Ցավում եմ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել էին երկու թեկնածուներ՝ 15 տարվա դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանը և Ժորժիկ Սերոբյանը:

Հունվարի 14-ին Աշոտ Կուրղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» մրցույթի 3 փուլերը հաղթահարել է բացարձակ՝ 100%, արդյունքով։

Այսօր Կուրղինյանն իր էջում հրապարակել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշումը, որով մարզպետը տնօրենի պաշտոնում նշանակել է Ժորժիկ Սերոբյանին, որը եղել է «Իմ քայլը» դաշինքով ռեյտինգային թեկնածու:

 

  • Կիսվել: