երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Շենգավիթում դանակահարել են 30-ամյա տղամարդու

Շենգավիթում դանակահարել են 30-ամյա տղամարդու

Ապրիլի 22-ին «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք հեմիպերիտոնիում հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության էր տեղափոխել 30-ամյա մի տղամարդ: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 22-ին, ժամը 19.00-ին, Ներքին Շենգավիթի 13-րդ և 6-րդ փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, տղամարդուն դանակով վնասվածքը պատճառել է 25-ամյա երիտասարդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 18.20-ին, ներկայացել է քննչական բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: