ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շահառուներին հորդորում են ներկայանալ և ստանալ հասանելիք գումարը

Շահառուներին հորդորում են ներկայանալ և ստանալ հասանելիք գումարը

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից հիշեցնում են, որ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառում ունեցող՝ 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխայի համար սահմանված է միանվագ՝ 20,000 դրամի չափով օժանդակություն։

Շահառուներն աջակցությունը կարող են ստանալ և՛ Արցախփոստի և՛ Հայփոստի բաժանմունքներից։

Հավաքագրված տվյալների համաձայն՝ աջակցությունից քիչ թվով քաղաքացիներ են դեռևս օգտվել։

Շահառուներին հորդորում են համապատասխան փաստաթղթերով ներկայանալ և ստանալ իրենց հասանելիք գումարը։

  • Կիսվել: