Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:
Նշվում է, որ նա նաև արգելել է Ռուսաստանից 100 գրամից ավելի քաշ ունեցող ոսկու ձուլակտորների արտահանումը՝ մի շարք բացառություններով։


