երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա բուժման

Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա բուժման

Մարտի 1-ի գործող մեղադրյալ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բուժում ստանալու նպատակով հոկտեմբերի 20-ին մեկնել է Գերմանիա, PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Օհանյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

«Մինչև նոյեմբերի 4-ը դատարանը թույլ է տվել պարոն Օհանյանին գտնվել Գերմանիայում: Նա ունի բժշկական ցուցում և պետք է բուժում անցնի համապատասխան կլինիկայում», -մեզ հետ զրույցում ասաց տիկին Պետրոսյանը:

Նշենք, որ դեռ սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած դատական նիստում Օհանյանի պաշտպանները միջնորդել էին դատարանին թույլ տալ պարոն Օհանյանին հետշրթական բուժման կուրսն անցնել Գերմանիայում: Դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ բավարարել էր փաստաբանների միջնորդությունը:

«Պարոն Օհանյանը հոկտեմբերի 21-ին առավոտյանը ժամը 9։30-ին պետք է գտնվի հիվանդանոցում։ Դա կապված է իր հիվանդության հետ, գիտեք, որ պրոթեզավորման խնդիր կա։ Պարոն Օհանյանը 2 տարին մեկ անցնում է համապատասխան պարտադիր զննության ու այդ պատճառով հենց բժշկական կենտրոնն է նրան հրավիրում», - դիմելով դատարանին ասել էր փաստաբանը՝ ներկայացնելով պրոթեզի տեխնիկական անձնագիրը։

Նկատենք, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, ինչը նշանակում էր, որ Օհանյանը միայն վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ կարող էր մեկնել ՀՀ-ից։

  • Կիսվել: