շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Սևանի մայրուղում քանդակից պղնձաձույլ մասեր են գողացել․ մարզպետը դիմել է ոստիկանություն

Սևանի մայրուղում քանդակից պղնձաձույլ մասեր են գողացել․ մարզպետը դիմել է ոստիկանություն

Երևան-Սևան մայրուղու անմիջական հարևանությամբ՝ Չարենցավանի հատվածում, քանդակագործ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» («Ճանապարհաշինարարներ») քանդակի վրայից պղնձաձույլ մասերի գողության առնչությամբ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը դիմել է Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետին: Այս մասին հայտնում են Կատայքի մարզպետարանից:

 

Քննարկվել են հուշաձանի տարածքում տեսախցիկների տեղադրման և տարածքի նկատմամբ մշտական հսկողություն սահմանելու տարբերակները: Մինչ խնդրին վերջնական լուծում տալը, մարզպետի առաջարկով, ոստիկանության ծառայողների կողմից հուշարձանի տարածքում սահմանվել է շուրջօրյա հերթապահություն՝ նման արատավոր երևույթները այսուհետ բացառելու և արմատախիլ անելու նպատակով: Եվս մեկ անգամ հորդորում և զգուշացնում ենք՝ զերծ մնալ մեր հուշարձանների և քանդակների վանդալիզմի նմանատիպ դրսևորումներից, նշված է հաղորդագրությունում։

  • Կիսվել: