հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15։49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատության փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:00-ին, մարվել՝ 18:57-ին: Այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

 

 

  • Կիսվել: