շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին (տեսանյութ) 

Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին (տեսանյութ) 

ՀՀ երրորդ նախագահ, «Լույս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի / ԼՈՒՅՍ հիմնադրամ/ LUYS foundation / խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է հիմնադրամի միջոցներով Արցախում իրականացվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ երրորդ նախագահի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

՛՛Կատարված աշխատանքները ներկայացրել են Ամարասի վերականգնող ճարատարապետ Մանուշակ Տիտանյանը և Արցախի Հանրապետության ԿԳՄ նախարարության մշակույթի վարչության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ուսումնասիրման, պահպանության և վերականգնման բաժնի պետ Արման Գրիգորյանը:

Նրանք Սերժ Սարգսյանին ցուցադրել և պատմել են անցյալ տարի վանական համալիր նախագահի այցելությունից հետո առաջին փուլում իրականացված ծավալուն աշխատանքի արդյունքները, ինչպես նաև երկրորդ և երրորդ փուլերի անելիքները` ըստ հաստատված ծրագրի և ժամանակացույցի՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասները` տեսանյութում.

 

  • Կիսվել: