ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Սերժ Սարգսյանը մասնակցել է գրքի շնորհանդեսին

Սերժ Սարգսյանը մասնակցել է գրքի շնորհանդեսին

Ամբողջ աշխարհում այսօր՝ հուլիսի 20-ը, նշանավորվում է որպես շախմատի միջազգային օր:Հուլիսի 20-ը կրկնակի տոն էր, քանի որ լույս տեսավ Հենրիկ Գասպարյանի նոր գիրքը, որտեղ զետեղված են նրա 110 կոմպոզիցիաները: ՀՀ երրորդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես մասնակցել է Հենրիկ Գասպարյանի գրքի շնորհանդեսին։

Գրքի շնորհանդեսի և շախմատի միջազգային տոնի միջոցառման շրջանակում նախ մեր լավագույն շախմատիստները փորձեցին լուծել 3 գեղեցիկ կոմպոզիցիա և առաջին 3 ճիշտ լուծած մասնակիցները, որպես մրցանակ ստացան Հ. Գասպարյանի գիրքը: Ապա կատարվեց գրքի շնորհանդեսը, ևս մեկ անգամ հիշատակվեց Հներիկ Գասպարյանի 110 ամյակն ու իր մեծ ներդրումը գեղեցիկ և հետաքրքիր կոմպոզիցիաների ստեղծման կարևոր գործում:

Մրցաշարի հաղթողներին պարգևատրեց ՀՀ 3-րդ նախագահ, ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

 

  • Կիսվել: