ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սեպտեմբերի 2-5-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 121 դեպք

Սեպտեմբերի 2-5-ը ոստիկանները բացահայտել են հանցագործության 121 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 2-5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 121 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 14, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 13-ական, ընտանեկան բռնության՝ 8, խուլիգանության՝ 5, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման ու ֆիզիկական ներգործության՝ 3-ական, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, անձի առևանգման, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, կաշառակերության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, փաստաթղթի կեղծիքի, ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու, խոշտանգման, ապացույցները կեղծելու, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր տարածելու, սառը զենք կրելու, հեղինակային և հարակից իրավունքներ խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, արգելված բույսեր ցանելու կամ աճեցնելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիություն խախտելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար. 53 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: