ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՍԱՏՄ տեսուչները Երևանի Կենտրոն վարչական շրջանում խախտումներ են գրանցել

ՍԱՏՄ տեսուչները Երևանի Կենտրոն վարչական շրջանում խախտումներ են գրանցել

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տեսուչների՝ կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված հոկտեմբերի 8-ի ստուգայցը Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում էր։

Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։

Կառույցը հիշեցում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Նշվում է նաև, որ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, խանութները պետք է ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 

  • Կիսվել: