հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում

ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում

Նոյեմբերի 25-ի երեկոյան ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները ստուգայցեր են իրականացրել իրացման ցանցում և հանրային սննդի կետերում՝ կանխարգելելու համար կորոնավարակի տարածումը մարզերում: Մարզային 13 օբյեկտում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել:

Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

 

  • Կիսվել: