շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Շրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Շրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Մարտի 26-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Արթիկի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Ճամբարակի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Աբովյանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտից։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով  Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մ-2-Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհի 2-րդ կմ-ում կատարվելու են քարաթափման մաքրման աշխատանքներ։ Մաքրման աշխատանքներով պայմանավորված և անվտանգությունից ելնելով՝ ժամը 20։00-ից վերոնշյալ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: 
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ»։ 

  • Կիսվել: