երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր ժողովի նախագահ Ալեքսանդր Բելսկու գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի ավագանու խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ: Այդ մասին հայտնում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից:
 
Հնարավոր է սա 11 մարդ, մարդիկ կանգնած են and դրսում նկարն է
 
Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
 
Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
 
Հնարավոր է սա 1 անձ, կանգնած and դրսում նկարն է
 
Ալեքսանդր Բելսկին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
 
Հնարավոր է սա 12 մարդ, մարդիկ կանգնած են, հրդեհ and դրսում նկարն է
 
Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել  մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:
 
Հնարավոր է սա 6 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 
Ալեքսանդր Բելսկին թանգարանին նվիրել է Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրերի պատկերներով հուշանվեր:
 
Հնարավոր է սա 1 անձ and ներսում նկարն է

Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:

  • Կիսվել: