Կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը մենք կատարել ենք. Փաշինյան
Հայաստանի կառավարությունը ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարել է: Այս մասին Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կառավարության 2021 թվականի օգոստոսին ընդունած ծրագրում գրված է՝ կառավարության՝ ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն պարտավորությունը ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է: Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք: Չնայած մյուս պարտավորությունների մի շատ զգալի մասը ևս կատարել ենք»,-նշել է նա՝ հավելելով, որ աշխարհում չկա մի այնպիսի կառավարություն, որ իր ծրագիրը 100 տոկոսով կատարի:


