շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սահմանվել են շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջները

Սահմանվել են շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջները

Շարժական և մոդուլային սպանդանոցներին ներկայացվող պահանջների սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Արդյունքում՝ հնարավոր կլինի հանրապետությունում շահագործել օրենսդրության պահանջներին համապատասխան շարժական և մոդուլային սպանդանոցներ:

Հիմնավորման համաձայն՝ ներկա պահին օրենսդրությամբ սահմանված են միայն առանձին շինության, շինությունների համալիրի տեսքով կամ մսի կոմբինատների, սառցային կոմբինատների և կենդանական ծագման մթերք արտադրող, վերամշակող կազմակերպությունների կազմում գործող սպանդանոցներին ներկայացվող պահանջները։

Մինչդեռ առկա են համապատասխան տեխնոլոգիապես հագեցված, շահագործմանը պատրաստ շարժական և մոդուլային տարբերակները, որոնք փոխադրելի են։ Շարժական և մոդուլային սպանդանոցների առկայությունը հնարավորություն կտա հանրապետությունում առավել արդյունավետորեն կազմակերպել կենդանիների սպանդանոցային մորթը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ վարչապետ Փաշինյանը հիշեցրել է, որ պայմանավորվածության համաձայն հուլիսի 1-ի դրությամբ պետք է լինի մաքսիմալ հասանելի ցանց, այդ թվում շարժական, մոդուլային սպանդանոցների:

 

  • Կիսվել: