կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նախագահը հաստատել է «Սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշումը

Նախագահը հաստատել է «Սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշումը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունը մեկնարկել է սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի կառուցման, անասնաշենքերի կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիր:

Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
Համաձայն ծրագրի, սահմանվել է սեփական ֆինանսական միջոցներով սպանդանոցների, անասնաբուծական մթերքների, հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի կառուցման դեպքում՝ կատարված ծախսերի 50 տոկոսի չափով սուբսիդավորում, իսկ անասնաշենքերի վերակառուցման ու վերանորոգման դեպքում՝ կատարված ծախսերի 30 տոկոսի չափով սուբսիդավորում:
 
Ծրագիրը հնարավորություն կընձեռի բակային մորթից անցում կատարել սպանդանոցային մորթի՝ արտադրելով որակյալ ու անվտանգ մսամթերք: Այն կնպաստի նաև շուկայում անասնաբուծության ինտենսիվացմանը ու մրցունակության բարձրացմանը:
 
Սուբսիդավորման կարգին ու պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար դիմել ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն, հեռ.՝ 047 94-29-73, 047 94-29-74:

  • Կիսվել: