ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սահմանամերձ Բարեկամավան գյուղում կգործի նոր տիպի փոստային բաժանմունք

Սահմանամերձ Բարեկամավան գյուղում կգործի նոր տիպի փոստային բաժանմունք

Սահմանամերձ Բարեկամավան գյուղում արդեն կգործի նոր տիպի փոստային բաժանմունք, շուտով կմեկնարկեն նաև Բարեկամավանի դպրոցի և բուժկետի վերանորոգման աշխատանքները, հայտնում են Տավուշի մարզպետարանից:

«Ինձ համար կարևոր է Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի կյանքի պայմաններն ու որակը: Գյուղը պետք է ոչ միայն հարուստ լինի բնությամբ ու մարդկանցով, այլ նաև միջավայրով, ծառայությունների որակով: Այսօրվա ներդրումը նշաձող է այն բոլոր ծրագրերի համար, որոնք պիտի իրականացնենք: Այս ծրագիրը շարունակական պետք է լինի մեր մյուս գյուղերում: Մեր ժողովուրդը և մեր գյուղը արժանի են լավագույնին», - նշել է Հայկ Չոբանյանը:

Այսօր Բարեկամավան գյուղում նոր տիպի փոստային բաժանմունքի բացմանը ներկա էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ստեփան Ծատուրյանը, «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

ԳՈՎԱԶԴ00:58Իմանալ ավելին
Ստեփան Ծատուրյանը նշել է, որ նախատեսվում է սահմանամերձ համայնքներում փոստային ենթակառուցվածքների արդիականացման միջոցով հասանելի դարձնել պետական ֆինանսական բանկային մի շարք ծառայություններ:

Հայկ Կարապետյանը բարեկամավանցիներին հորդորել է ակտիվորեն օգտվել «Հայփոստի» ծառայություններից՝ ավելացնելով, որ սա ուղղակի գեղեցիկ շինություն չէ, այստեղ հասանելի է դառնալու մեկ պատուհանի սկզբունքը:

 

  • Կիսվել: