հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ռուսաստանում հայերը շուկաներ են ստեղծում, իսկ այստեղ գյուղացիներին հանում են. բողոքի ակցիայի մասնակից

Ռուսաստանում հայերը շուկաներ են ստեղծում, իսկ այստեղ գյուղացիներին հանում են. բողոքի ակցիայի մասնակից

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում Կոմիտասի գյուղմթերքի շուկայում աշխատողները։

«Մոսկվայում մեր հայրենակիցները համախմբած ուզում են Ռուսաստանում շուկաներ ստեղծել, իսկ Հայաստանում գյուղացիներին հանում են», ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Շուկայի աշխատակիցները պահանջում են թույլ տալ իրենց շարունակել աշխատել:

Դիմելով ՀՀ վարչապետին, ակցիայի մասնակիցը նշեց․ «Պարոն վարչապետ, բոլոր գյուղացիներն ակնկալում են ուղիղ ձեր միջամտությունը: Մենք խնդրում ենք հարցը լուծել»։

  • Կիսվել: