ՌԴ-ից Երևան թռիչքն անհայտ պատճառով չեղյալ է հայտարարվել
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից Երևան թռիչքը չեղյալ է հայտարարվել: Չվերթը նախատեսվում էր փետրվարի 3-ի գիշերվա համար։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ պատճառն անհայտ է։
«Ինքնաթիռը պետք է թռչեր Հայաստան ժամը 03:05-ին: Թռիչքը չեղյալ հայտարարելու պատճառները չեն նշվում»,- հայտնում է «Мойка 78»-ը:


