երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024

ՌԴ դեսպանն ու ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ծաղիկներ են խոնարհել Անմար կրակի մոտ

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը Հայրենիքի պաշտպանի օրվան ընդառաջ ծաղիկներ են խոնարհել «Մայր Հայաստան» հուշակոթողի Անմար կրակի մոտ:

Բարձրաստիճան պաշտոնյաներին ուղեկցում էին հայ և ռուս զինծառայողներ, սահմանապահներ, Հայաստանի վետերաննների ՀԿ–ների ներկայացուցիչներ:

Հայրենիքի պաշտպանի օրը ամեն տարի նշվում է փետրվարի 23-ին: Այն առաջին անգամ նշել են Ռուսաստանի քաղաքացիները 1919 թվականին։ Այն ժամանակ Համառուսաստանյան կենտրոնական գործադիր կոմիտեն առաջարկել էր Կարմիր բանակի ստեղծման տարեդարձը նշել փետրվարի 23-ին։
Տոնի անունը բազմիցս փոխվել է։ 1922 թվականից այն անվանում էին Կարմիր բանակի օր, 1946 թվականից ՝ Խորհրդային բանակի օր, 1949 թվականից ՝ Խորհրդային բանակի և նավատորմի օր։ Արդեն 21-րդ դարում այն վերանվանվեց Հայրենիքի պաշտպանի օր։
Հայաստանում Հայրենիքի պաշտպանի օրը պաշտոնապես չի նշվում։

  • Կիսվել: