շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պատժամիջոցները հանգեցրել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը․դեսպան

Պատժամիջոցները հանգեցրել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների էլ ավելի սերտացմանը․դեսպան

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը խոսել է ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների մասին՝ նշելով, որ  արևմտյան պատժամիջոցներն ընդհակառակը, նպաստում են երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը։ 

«Մենք կանխատեսում էինք, որ 2023 թվականին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կհասնի 4 միլիարդ դոլարի, սխալվեցինք՝ $4,4 մլրդ, աճը՝ 17%։ Պատժամիջոցները հանգեցրել են նրան, որ մեր հարաբերություններն էլ ավելի են սերտացել, մենք շատ լուրջ նախագծեր ենք իրականացնում արդյունաբերական համագործակցության ոլորտում։ 17 տոկոսանոց աճը Ադրբեջանի տարածքով ինչ-որ բանի վերաարտահանում չէ, դրանք, մասնավորապես, խոշոր արդյունաբերական համագործակցության նախագծեր են»,- նշել է նա։

  • Կիսվել: