Ռազմավարական նշանակության որոշ կազմակերպությունների կառավարումը կիրականացվի ԲՏԱ նախարարության կողմից (տեսանյութ)
ՀՀ կառավարության որոշմամբ հետևյալ ռազմավարական նշանակության կազմակերպությունների կառավարումն այսուհետ կիրականացվի ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից: Այս մասին տեեկանում ենք նախարար Հակոբ Արշակյանի գրառումից։
Այդ կազմակերպություններն են՝
- Հայփոստ ՓԲԸ
- Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան (Մերգելյանի գործարան)
- Չարենցավանի հաստոցաշինական գործարան
- Հրազդանի «Պատնեշ» գործարան
- «Լազերային տեխնիկա» գործարան և «ԼՏ Պիրկալ» գործարան
- «Գառնի Լեռ» զենքի արտադրության/վերանորոգման գործարան։
Նախարարությունն աշխատում է թվարկված կազմակերպությունների զարգացման ռազմավարության վրա։


