շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ռայնիսի 1 հասցեում փրկարարական աշխատանքները դադարեցվել են

Ռայնիսի 1 հասցեում փրկարարական աշխատանքները դադարեցվել են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 22:50-ին Ռայնիսի 1 հասցեում փրկարարական աշխատանքները դադարեցվել են:

ԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ տեղում կիրականացնի հերթապահություն։

Հիշեցնենք, որ պայթյունը տեղի էր ունեցել քառահարկ պանելային շենքում, փլվել էր 12 բնակարան: Նախնական տվյալով՝ պայթյունը եղել է 2-րդ հարկի բնակարաններից մեկում: Մահացած քաղաքացին երրորդ հարկի բնակիչ էր:

 

  • Կիսվել: