ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քվեբեկում միջնադարյան հագուստով տղամարդը հարձակվել է մարդկանց վրա. կա 2 զոհ, 5 վիրավոր

Քվեբեկում միջնադարյան հագուստով տղամարդը հարձակվել է մարդկանց վրա. կա 2 զոհ, 5 վիրավոր

Կանադայի Քվեբեկ քաղաքի պատմական թաղամասում դաշույնով զինված տղամարդը երկու մարդու է սպանել փողոցում: Ինչպես փոխանցում է BBC News-ը՝ հղում անելով ոստիկանությանը, տղամարդը միջնադարյան հագուստով է եղել:

Հարձակումը տեղի է ունեցել Հելոուինի գիշերը՝ կիրակի: Կատարվածի հետևանքով ևս հինգ մարդ վիրավորվել են: Հաղորդվում է, որ հարձակումից կարճ ժամանակ անց երիտասարդ է ձերբակալվել, որի տարիքը 20-ից շատ բարձր չէ:

Ոստիկանությունից հայտնել են, որ «կասկածյալը կարող էր գործել անձնական շարժառիթների պատճառով»:

 

Երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն է հայտնել սպանվածների հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

  • Կիսվել: