երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրել

Հաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին.
  •  ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն,
  •  խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային   անվտանգության   կանոնների պահպանումը,
  •  անհապաղ բացառել ծխելու և բաց կրակի օգտագործման ցանկացած դեպք,
  •  ապահովել տարածքների առօրյա հսկողություն և անհրաժեշտ տեխնիկական միջոցներով   վերահսկողություն։
ՔՏՀԱՏՄ-ը տեղեկացնում է՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Տեսչական մարմնում զգալիորեն ավելացել են նշված ոլորտին վերաբերող քաղաքացիների ահազանգերը, բողոքները, որոնք հիմնականում վերաբերում են ծխելու դեպքերին, անպատասխանատու վարքագծին և անվտանգության կանոնների անտեսմանը։
 
Տեսչական մարմնը հորդորում է չանտեսել ստեղծված հրդեհավտանգ իրավիճակը և ձեռնարկել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու հնարավոր վտանգներն ու ապահովելու քաղաքացիների, անձնակազմի և գույքի անվտանգությունը։
 
«Ցուցաբերե՛ք բարձր պատասխանատվություն և իրավագիտակցություն, այդ կերպ նպաստելով հրդեհների ու տեխնածին վտանգների կանխարգելմանը»,- նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: