երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի նիստում ներկայացվել է տեսչական մարմնի 2020 թ. հաշվետվությունը

ՔՏՀԱՏՄ կառավարման խորհրդի նիստում ներկայացվել է տեսչական մարմնի 2020 թ. հաշվետվությունը

Այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցավ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի նիստը, որը  նախագահում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Նիստում ներառված էր օրակարգային երեք հարց։ 

Տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը խորհրդի անդամներին ներկայացրեց տեսչական մարմնի 2020 թ․ ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն՝ վերահսկողության ոլորտներով իրականացված ստուգումների և դրանց արդյունքների, տեսչական մարմնին հասցեագրված դիմում-բողոքների վերլուծության, իրականացված խորհրդատվական և իրազեկման աշխատանքների, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից  բացահայտված իրավախախտումների և կիրառված պատասխանատվության միջոցների վերաբերյալ։

Կառավարման խորհրդի անդամների քվեարկությամբ՝ ի թիվս մյուս օրակարգային հարցերի, հավանության արժանացավ տեսչական մարմնի 2020 թ․ տարեկան գործունեության հաշվետվության նախագիծը։

Կառավարման խորհրդի նախագահի և խորհրդի մյուս անդամների կողմից անդրադարձ կատարվեց տեսչական մարմնի լիազորությունների տիրույթում գտնվող  այլ հարցերի, ինչպես նաև ներկայացվեցին մի շարք առաջարկություններ:

  • Կիսվել: