չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներ իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում

ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական աշխատանքներ իրականացնել Երևանի տարբեր վարչական շրջաններում

Oգոստոսի 19-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։

Վարչական շրջաններում իրականացված այսօրվա դիտարկման արդյունքում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։

Այսօր ևս կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքեր և տրանսպորտային միջոց, որի վարորդը երթևեկել է առանց դիմակի։

Խախտումների դեպքերով կազմվել են արձանագրություններ։

Վերահսկողական գործառույթների շրջանակներում Տեսչական մարմնի մասնագետները իրականացրել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ։

 
 
 

  • Կիսվել: