կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Քրոնիկական սթրեսը կարող է առաջացնել հոգեկան և ֆիզիկական խանգարումներ. ԱՆ

Քրոնիկական սթրեսը կարող է առաջացնել հոգեկան և ֆիզիկական խանգարումներ. ԱՆ

Մասնագետները նշում են, եթե չսովորենք կառավարել սթրեսը, ապա քրոնիկական սթրեսի ազդեցության հետևանքով կարող են առաջանալ հոգեկան և մարմնական խանգարումներ:

Ի՞նչ է սթրեսը

Սթրեսը օրգանիզմի պատասխան արձագանքն է դժվար իրավիճակներին։ Այն հոգեբանական և ֆիզիկական լարվածության վիճակ է՝ ի պատասխան արտաքին ազդեցության:

Սթրեսային գործոնի երկարատև ազդեցությունը լուրջ սթրես է առաջացնում ամբողջ մարմնում՝ զգալիորեն վատթարացնելով մարդու ընդհանուր տրամադրությունն ու ինքնազգացողությունը։

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը

Մի քանի խորհուրդ ՀՀ առողջապահության նախարարությունից:

✅Ճիշտ գնահատել իրավիճակը և զերծ մնալ հուզական գնահատականներից

 

✅Ընդունել, որ այն, ինչ հնարավոր չէ անել այսօր, հնարավոր կլինի վաղը

✅Ուշադրությունը կենտրոնացնել շրջապատում սթրեսի հետ չառնչվող որևէ առարկայի կամ ընթացող որևէ պրոցեսի վրա

✅Կանոնավոր մարզվել և կոփել մարմինը, ինչը նպաստում է սթրեսակայունության բարձրացմանը

 

✅Մշտապես զբաղվել սիրելի գործով, հաճելի զբաղմունքով, այլոց օգնելով

✅Իրականությունն ընդունել ցանկալի և անցանկալի բոլոր կողմերով

✅Տագնապային զգացողությունների ժամանակ կատարել շնչառական վարժություններ

✅Ապահովել ֆիզիկական ակտիվություն:

  • Կիսվել: