երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվել են ՀՀ-ի և Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ձևավորված տնտեսական և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են ՀՀ-ի և Օվերնյ-Ռոն-Ալպի միջև ձևավորված տնտեսական և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոն աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հանդիպեց Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Տոլմաջյանը կարևորեց պարոն Վոքիեի անմիջական ջանքերը՝ ուղղված Հայաստանի և ռեգիոնի միջև բազմաոլորտ և արդունավետ համագործակցության հաստատմանը և հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների խորացմանը։

Ողջույնի իր խոսքում, վերհիշելով 2019 թվականին Հայաստան կատարած իր այցելության ջերմ տպավորությունները, Լորան Վոքիեն շեշտեց, որ Հայաստանի և ռեգիոնի միջև համագործակցությունը փոխշահավետ է, և այդ համատեքստում, որպես օրինակ, ընդգծեց Լիոն քաղաքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման փաստը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի և ռեգիոնի միջև ձևավորված տնտեսական և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցեր։ Մտքեր փոխանակվեցին առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու և համագործակցությունը խորացնելու հեռանկարների վերաբերյալ։

 

  • Կիսվել: