ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դեսպան Տոլմաջյանը Ժանսեմի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամեդալները նվիրեց նրա դստերը

Դեսպան Տոլմաջյանը Ժանսեմի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշամեդալները նվիրեց նրա դստերը

Սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը ֆրանսահայ մեծանուն գեղանկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920-2013թթ.) դստերը՝ Ֆլորա Ժանսեմին, հանձնեց ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված հուշամեդալները՝ նվիրված Ժանսեմի ծննդյան 100-ամյակին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունից:

Դեսպանը խորին երախտիք հայտնեց հայրենիքի հանդեպ մեծ նկարչի անմնացորդ նվիրվածության համար՝ բարձր գնահատելով հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ վարպետի ազդեցիկ ու տպավորիչ աշխատանքները։

  • Կիսվել: