ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման հետ կապված հարցեր

Քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման հետ կապված հարցեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Հայաստանում գիտության և արվեստի «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացման հետ կապված հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի և հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները:

Տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել է նաև փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են փառատոնի շրջանակում նախատեսված միջոցառումների բովանդակային և տեխնիկական աշխատանքների հետ կապված հարցեր, ներկայացվել են նախորդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների և հանձնարարականների կատարման ընթացքը:

Պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարակներ՝ ուղղված նման մեծամասշտաբ և նշանակալի փառատոնի անցկացումը Հայաստանում պատշաճ մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն:

  • Կիսվել: