չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Եկատերինբուրգում ՀՀ Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր

Եկատերինբուրգում, «INNOPROM» միջազգային արդյունաբերական 12-րդ ցուցահանդեսի շրջանակում, հանդիպում եմ ունեցել Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևի և Սվերդլովսկի մարզի միջազգային արտաքին տնտեսական կապերի նախարար Վյաչեսլավ Յարինի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա հայտնել է, որ երկկողմ հանդիպմանը մասնակցել են նաև իր տեղակալ Նարեկ Տերյանը և Enterprise Armenia-ի տնօրեն Լևոն Օհանեսյանը։

՛՛Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարբեր ոլորտներում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եկատերինբուրգ քաղաքում Հայաստանի Հանրապետության Առևտրի տան ստեղծմանը վերաբերող հարցեր՛՛,-գրել է նախարարը։

  • Կիսվել: