երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը

Քննարկվել է ընտանիքում բռնության կանխարգելմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Հիմնական կարգավորումները՝ այստեղ:

ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախաձեռնության համահեղինակ Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկներ են ստացվել Կառավարությունից և պատգամավորներից, ԱԺ «Հայաստան» խմբակցությունից, որոնց մի մասն ընդունվել է: Փոփոխություններ նախաձեռնել են նաև հեղինակները:

Փոխվել են նախագծի վերնագիրը, օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախաձեռնության վերաբերյալ դրական էր:

Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է nերքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Հարցը քննարկվել է ԱԺ ապրիլի 11-ի հերթական նիստում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումները: Առաջարկվող փոփոխությունները՝ այստեղ:

  • Կիսվել: