ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քիմն ու Քորթին նույնպես մկրտվել են Էջմիածնի Մայր տաճարում

Քիմն ու Քորթին նույնպես մկրտվել են Էջմիածնի Մայր տաճարում

Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը, և նրա քույր Քորթնին։

Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը, տեղեկացնում է news.am:

Կնքահայրը նշել է, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ  քրոջը՝  Գայանե եկեղեցական անունը։

Նաիրի Սրապիոնյանը հայտնեց, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։

«Արարողությունը կատարել են մեր հոգևորականները, ինձ առաջարկել են՝ համաձայնել եմ լինել կնքահոր դերում, աովորոկան մկրտություն է եղել, մեր եկեղեցական կարգով»,–ասաց մեր զրուցակիցը՝  նշելով, որ Քարդաշյանները պատրաստված էին եկել մկրտությանը,  իրենց հետ բերել էին խաչեր։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7–ին Քարդաշյան քույրերն իրենց երեխաների հետ այցելել են Մայր Աթոռ Սբ Էջմիածին, որտեղ մկրտել են երեխաներին։

  • Կիսվել: