շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Հիասթափված եմ մարդկությունից»․ Քարդաշյանների դիմահարդար Հրուշ Աճեմյանի գրառումը

«Հիասթափված եմ մարդկությունից»․ Քարդաշյանների դիմահարդար Հրուշ Աճեմյանի գրառումը

Ամերիկահայ հայտնի դիմահարդար Հրուշ Աճեմյանն իր հետեւորդների համար ակտիվորեն լուսաբանում է Արցախում կատարվածը։ Նա իր ինստագրամյան էջի Story բաժնում հրապարակել է Zartonk Media-ի ջում տեղադրված լուսանկարը, որում պատկերաված է հայերի գաղթի ճամփան՝ 1915-ին եւ 2023-ին։

«Հիասթափված եմ մարդկությունից»,-գրել է Հրուշը։

379663241_323987250035211_8843458196246719052_n.jpg (224 KB)

Ավելի վաղ Քարդաշյանների ոճաբանը անդրադարձել էր նաեւ Ադրբեջանի կողմից Արցախի ռմբակոծմանը։ Նա կոչ էր արել իր միլիոնավոր հետեւորդներին Արցախի դրոշը տեղադրել, որպես գլխավոր նկար։ «Եկեք մեր աջակցությունը ցուցաբերենք բոլոր հնարավոր ձեւերով»,-գրել էր Աճեմյանը։

  • Կիսվել: