հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ամբողջ ինտերնետում մի նորմալ նկար չունի. Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջ մասին

Ամբողջ ինտերնետում մի նորմալ նկար չունի. Քանյե Ուեսթը՝ Քիմ Քարդաշյանի նոր ընկերոջ մասին

Ռեփեր Քանյե Ուեսթը շարունակում է անհանգստացնել նախկին կնոջը՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին ու նրա նոր սիրեցյալ, դերասան Փիթ Դևիդսոնին։ Ռեփերը մեկ անգամ չէ, որ հարձակումներ է գործել դերասանի ուղղությամբ և չի ծրագրում կանգ առնել։ Ուեսթը մի քանի անգամ սպառնացել է Փիթին, ապա լուրեր է տարածել, որ Փիթը ՁԻԱՀ-ով հիվանդ է։ Իսկ նոր գրառման մեջ Քանյեն ոչ միայն սպառնում է Քիմի ընկերոջը, այլև Փիթին անվանում է «Skete» (գռեհիկ ժարգոնային բառ)։

Նոր գրառման մեջ Քանյեն հրապարակել է «Marvel»-ի ֆիլմերի աֆիշների նմանությամբ նկար, որի մի կողմում ինքն ու իր ընկերներն են, իսկ մյուսում՝ Փիթ Դևիդսոնը, Քիմը, Բիլլի Այլիշը, Թեյլոր Սվիֆտը՝ մարդիկ, որոնց հետ ռեփերը խնդիրներ ունի։

«Ամբողջ ինտերնետում «Skete»-ից գոնե մի նորմալ նկար չկա»,-նկարը վերնագրել է Քանյեն։

Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Քանյե Ուեսթը պարբերաբար հրապարակումներ է կատարում «Ինստագրամի» իր էջում, ապա ջնջում դրանք։

 

 

  • Կիսվել: