կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա. Քիմ

ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա. Քիմ

ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը ներկայացրել է այն ԱՄՆ-ի կողմից տարբեր հանդիպումների ու հեռախոսազրույցների ժամանակ  Ադրբեջանի իշխանություններին հասցված ուղերձները:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Առաջին՝ Լաչինի միջանցքը պետք է բացվի հենց հիմա, այլևս ոչ մի հետաձգում չպետք է լինի: Այլ ճանապարհներ նույնպես անհրաժեշտ են, բայց Լաչինը պետք է բացվի։ Հարցը քննարկվել է Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի հետ: Երկրորդ՝ ԱՄՆ-ն չի հանդուրժի որևէ ռազմական գործողություն, որևէ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա՛՛:

Ըստ Քիմի՝ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտված չէ, ուստի խաղաղություն հաստատելուն ուղղված ԱՄՆ ջանքերը ավելի կարևոր են դառնում:

Նա նաև հավելել է. ՛՛Մենք պետք է մեծացնենք օգնության շրջանակը, որը մենք տրամադրում ենք Հայաստանին, լինի դա զարգացման աջակցություն, լինի դա պաշտպանական ոլորտում գործընկերություն կամ անվտանգության ոլորտում աշխատանք՛՛

Քիմը հավելել է՝ աջակցությունը պետք է ավելացնել այնքան, որքան որ ընդունելի կլինի Հայաստանի համար։

 
 

  • Կիսվել: