Տատյանա Քիմը լքել է Wildberries-ի գլխավոր տնօրենի պաշտոնը
Տատյանա Քիմն այլևս Wildberries-ի գլխավոր տնօրենը չէ, այս մասին հայտնի է դարձել ՌԴ իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներից, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ այդ պաշտոնն այժմ զբաղեցնում է Ալեքսեյ Կուլիկովը: Քիմը լքել է նաև ընկերության հիմնադիրների կազմը։



