չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ռյազանում Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են

Ռյազանում Wildberries-ի աշխատակիցները տարհանվել են

Ուկրաինան գիշերը Ռուսաստանի ուղղությամբ արձակել է մոտ 300 անօդաչու թռչող սարք: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 

Նա նշել է, որ թիրախավորվել են Ռյազանում և Պերմում նավթավերամշակման գործարաններ և լոգիստիկ կենտրոն:

Իր հերթին, Ռյազանի նահանգապետը հայտնել է, որ արդյունաբերական տարածքում հրդեհ է բռնկվել: Վեց մարդ տուժել է:

Նաև տարհանվել են Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի աշխատակիցները՝ անվտանգության նկատառումներից ելնելով:Պերմի ղեկավարն էլ հայտնել է, որ ուկրաինական անօդաչուները խոցվել են, տուժածներ չկան:

Ըստ տեղական իշխանությունների՝ գիշերվա ուկրաինական հարվածներից մեկ մարդ զոհվել է Տագանռոգում, մեկ մարդ՝ Բելգորոդի մարզում, երկուսը՝ Ղրիմում:Ուկրաինան էլ հայտնել է ռուսական 65 անօդաչու խոցելու մասին:

Մի քանի վայրում արձանագրվել են հարվածներ: Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Դնեպրոպետրովսկի մարզում ԱԹՍ-ների, հրետանու և ավիառումբերի հարվածներից վնասվել են մասնավոր տներ, ենթակառուցվածքի օբյեկտներ: 5 մարդ տուժել է:

  • Կիսվել: