ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քարդաշյանը պնդում է, որ Թրամփն ավելին անի ՀՀ-ին աջակցելու համար՝ Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում

Քարդաշյանը պնդում է, որ Թրամփն ավելին անի ՀՀ-ին աջակցելու համար՝ Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում

Ամերիկահայ հեռուստատեսային աստղ Քիմ Քարդաշյան Ուեսթը պնդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելին անի Հայաստանին աջակցելու համար՝ Ադրբեջանի հետ մարտերի վերսկսման պայմաններում, տեղեկացնում է The Hill -ը:

Նշվում է, որ Քիմն իր միլիոնավոր հետևորդներին փորձում է հասցնել խնդրի կարևորությունը՝ հորդորելով նրանց դիմել Կոնգրեսին և պահանջել Ադրբեջանի դատապարտումը՝ որպես ռազմական գորողությունների նախաձեռնող կողմի, ինչպես նարև Թուրքիայի դատապարտումը՝ հակամարտությանը միջամտելու համար:

The Hill-ը նշում է, որ Քարդաշյանն անմիջական կապի մեջ է Թրամփի փեսա և ավագ խորհրդատու Ջարեդ Քուշների հետ, ներուժ ունի վարչակազմին դրդելու առավել ակտիվ գործունեություն ծավալել:

 

 

 

  • Կիսվել: