Քանիսն են հայկական արտադրության թեստերը և օրական որքան կարտադրվի (տեսանյութ)
Կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստն է. չորս փոքրիկ սրվակներից ամեն մեկում տարբեր նյութեր են, միասին՝ մեկ թեստ: Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանի խոսքով, այս պահին ունենք պատրաստի մոտ 3000 թեստ, գրում է armlur.am-ը:
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հստակ թիվ չկարողացավ նշել, թե հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման թեստերով քանի հոգի է թեստավորվել: Պաշտոնական գրություն դեռեւս չի ստացել: Զրույցի ընթացքում մասնագետը տեղեկացրեց, որ թեստերի հեղինակներն այն գիտնականերն են, որոնք առաջինն են առնչվել այս վիրուսի հետ՝ Չինաստանում: Ավարտվի կլինիկական ախտորոշիչ տեստերը պետք է աշխատեն միանման
Ինստիտուտն այս պահին ունի 100 հազար թեստի համար անհրաժեշտ նյութեր, ու համապատասխանաբար 100 հազար թեստ պետք է արտադրել: Օրական կարող են պատրաստել 2000 թեստ, եթե ավել պահանջարկը չլինի:
Կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրությամբ ինստիտուտը սկսել է մայիսի 14-ից, երբ ստացել են նյութերի երկրորդ խմբաքանակը. առաջին նմուշը պատրաստ եղավ մի քանի օր անց: Զրույցի ընթացքում պարզ դարձավ նաեւ որ կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերը վաճառքի համար նախատեսված չեն:
Հայկական արտադրության կորոնավիրուսի հաստատման ՊՇՌ թեստերը կվերցվեն օգտագործման Առողջապահության նախարարության կողմից պետական պատվերով իրականացվող հետազոտությունների համար։
Մանրամասները՝ տեսանյութում.



