Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հայտարարությունը: Այս մասին Փաշինյանը հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես նախորդ օրը տեսա, որ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարություններ է արել, ես նաև մեր գործընկերներին, մասնավորապես նրանց, ում հանձնարարություն տալու իրավասություն ունեմ, հանձնարարական եմ տվել, որ այդ հայտարարությամբ հիշատակված փաստերի հետևից պետք է գնալ և պարզել՝ ինչն ինչոց է»,-ասաց Փաշինյանը:
Անդրադառնալով «քաղաքական սպանություններին», վարչապետը նշեց՝ բացահայտվել են Արծրուն Մարգարյանի, Վահրամ Խոռխոռունու սպանությունները և գործընթացը շարունակվում է:
2026 թվականի հոկտեմբերի 27-ին նախկին զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր, որ թեև Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտված Նաիրի Հունանյանը վերաքննիչ բողոք չի ներկայացրել, բայց ինքը վստահ է, որ բողոքը ներկայացվել է, սակայն այն պահվում է ԱԱԾ որևէ պաշտոնյայի գզրոցում:



