Թարմացված․ Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել
«Ազիմուտ» ավիաընկերության Երևան–Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել, հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։
Ինքնաթիռում կարող է լինել մինչև 100 ուղևոր։
Նշվում է, որ օդանավը գրեթե անմիջապես սկսել է հետ շրջվել դեպի օդանավակայան։
Հայտնի դարձավ, որ ինքնաթիռը արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում։
Թարմացված. Mash-ը հայտնում է, որ ինքնաթիռը խնդիր է ունեցել GPS սենսորի հետ, և անձնակազմը որոշել է վերադառնալ մեկնման օդանավակայան՝ նավիգացիոն խնդիրների պատճառով։ Տեխնիկները այժմ կստուգեն ինքնաթիռը։



