Մոսկվան օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունը Կիևի հետ հակամարտության կարգավորման գործում
Մոսկվան կարծում է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցային ձևաչափը բավարար է, և օգտակար է համարում ամերիկյան միջնորդությունն այս հարցում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ռուսաստանը կողմ է բանակցությունների շարունակմանը այն ձևաչափով, որով դրանք նախկինում ընթանում էին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: ԱՄՆ միջնորդությունն օգտակար է այս առումով», - նշել է նա:
Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը չի պլանավորում նոր շփումներ եվրոպացի առաջնորդների հետ, բայց Մոսկվան չի մերժում նման զրույցները։
«Դեռևս չկան այլ զրույցներ։ Բայց մենք չենք մերժում շփումները», - նշել է նա։
Նա հավելել է, որ Ռուսաստանը չէր սպասում Եվրոպայի վրդովմունքին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ զրույցի կապակցությամբ՝ ենթադրելով, որ այն համաձայնեցված է եղել «եվրոպական եռյակի» հետ։
«Կա կարծիքների տարբերություն։ Նույնիսկ Ֆինլանդիայի և Նորվեգիայի հարևաններն են վրդովմունք հայտնում դրա վերաբերյալ», - շեշտել է նա։
Ուշակովը շեշտել է, որ Ռուսաստանի նախագահը միշտ քաղաքավարի և մանրամասն պատասխանում է իր զրուցակիցների կողմից միջազգային հեռախոսազրույցների ժամանակ տրված հարցերին։
«Երբ հնարավոր է, երբ ժամանակ կա, Պուտինը միշտ վերցնում է հեռախոսը՝ քաղաքավարի և մանրամասն պատասխանելու բոլոր հարցերին», - հավելել է նա։
Հոկտեմբերի 27-ին Պուտինը, Ստուբը և Ստյորեն հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Ուկրաինայի դեմ պատերազմը և դրա ավարտի հնարավոր



