երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Քաղաքի լուսավորություն, կառուցապատում, թափառող կենդանիներ. ինչ են քննարկել ՔՊ-ն ու Ավինյանը

Քաղաքի լուսավորություն, կառուցապատում, թափառող կենդանիներ. ինչ են քննարկել ՔՊ-ն ու Ավինյանը

Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ:

Քննարկվել է Երևան քաղաքի զարգացմանը վերաբերվող բազմաթիվ հարցեր:

Անդրադարձ է կատարվել հանրային տրանսպորտի բարելավման և երթևեկության բեռնաթափման խնդրին: Քննարկվել են վերջին օրերին քաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել կառուցապատման ոլորտի, քաղաքի լուսավորության, թափառող շներին վերաբերող և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները, այդ թվում` օրենսդրական մակարդակում, առկա խնդիրները լուծելու համար:

 

  • Կիսվել: