երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Քաղաքացին ցանկացել է նետվել Նոր Հաճնի կամրջից․ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Քաղաքացին ցանկացել է նետվել Նոր Հաճնի կամրջից․ կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 5-ին` ժամը 20։20-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճն քաղաքի կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
 
Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
 
Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության բաժին:
 

  • Կիսվել: