երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Պուտինը Սոչիում սպանված դատական կարգադրիչներ Աղոզյանին եւ Մաթեւոսյանին հետմահու «Արիության շքանշանով» է պարգեւատրել

Պուտինը Սոչիում սպանված դատական կարգադրիչներ Աղոզյանին եւ Մաթեւոսյանին հետմահու «Արիության շքանշանով» է պարգեւատրել

Սոչիի բնակչի կողմից հունիսի իննին հերթապահության ժամանակ սպանված դատական կարգադրիչներ Ալբերտ Աղոզյանը եւ Անդրանիկ Մաթեւոսյանը հետմահու պարգեւատրվել են ՛՛Արիության շքանշաններով՛՛: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակված է kremlin.ru-ում:

Փաստաթղթում, մասնավորապես, ասված է. ՛՛Արիության, քաջության եւ նվիրվածության համար, որոնք ցուցաբերվել են ծառայողական պարտականությունները կատարելիս, Աղոզյան Ալբերտ Արտեմովիչին եւ Մաթեւոսյան Անդրանիկ Խաչիկովիչին պարգեւատրել ՛՛Արիության շքանշանով՛՛:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տան բնակիչներին վտարելու համար Ադլերի դատարանի կողմից ուղարկված կարգադրիչները գնդակահարվել էին տեղի 60-ամյա բնակչի կողմից, որը նաեւ վիրավորել էր մեկ այլ մարդու:

Ըստ ՆԳՆ տվյալների՝ հրաձգությունը տեղի է ունեցել վտարման ընթացքում ծագած հակամարտության հետեւանքով: 

Հայտմի է նաեւ, որ Կրասնոդարի ՔԿ-ն քրեական գործ է հարուցել տղամարդու դեմ: Կրասնոդարի երկրամասի դատախազությունը քրեական գործի քննության նկատմամբ հաստատել է վերահսկողություն:

  • Կիսվել: