երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ՀՀ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործեր

ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ՀՀ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործեր

Դատական դեպարտամենտը ներկայացրել է 07.06.2026 թվականի ՀՀ ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ ՀՀ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերը՝

07.06.2026 թվականին ժամը 20:00-ի դրությամբ մուտքագրված գործերի քանակը.
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 3 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 11 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 6 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 4 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ 1 դատական գործ՝ ընտրողների ցուցակում ընդգրկելու պահանջի մասին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 54 դատական գործ,
Վարչական դատարան՝ 44 դատական գործ:

  • Կիսվել: