երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Ուկրաինայի ԱԳՆ

Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Ուկրաինայի ԱԳՆ

Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհան:

Նա, մասնավորապես, նշել է. «Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան: Աշխարհաքաղաքական կարևոր եզրահանգումն այն է, որ  Հայաստանում միջամտելու և ապակայունացնելու Մոսկվայի փորձերը ձախողվեցին, ինչպես նախկինում՝ Ռումինիայում, Մոլդովայում, Հունգարիայում և այլ երկրներում:

Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի, բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»:

Նա համոզմունք է հայտնել, որ հիմա Եվրոպայի և ԵՄ-ի համար լավագույն ժամանակն է գործելու և Հայաստանի համար շոշափելի արդյունքների հասնելու համար։

Սիբիհայի խոսքով՝ ի տարբերություն Ռուսաստանի՝ եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցությունը նշանակում է ավելի մեծ անվտանգություն, բարգավաճում և ազատություն:

  • Կիսվել: